Ամառային դպրոցը սպասում է ձեզ․․․

Սիրելի՛ հետևորդներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի պատմության թանգարանը մեկնարկում է 2024 թվականի ամառային դպրոցը, որին կարող են մասնակցել 8-12 տարեկան երեխաները։

Ամառային դպրոցը տևելու է երեք շաբաթ՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 2-ը, յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 11:15-12:15։  Ծրագրի ընթացքում աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր կրթական ծրագրերի։

Պայմաններին ծանոթանալու և գրանցման համար կարող եք զանգահարել +374 55 52 06 91 հեռախոսահամարով։

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 9:

Ուշադրությո՜ւն

Նրանք, ովքեր կմասնակցեն բոլոր կրթական ծրագրերին, ամառային դպրոցի վերջում կստանան հավաստագրեր: