Փետրվարի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայկական մշակույթը Հայաստանից դուրս» խորագրով բանախոսություն, որը կվարի Սանկտ-Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանի Կովկասի, Միջին Ասիայի և Ղազախստանի բաժնի առաջատար գիտաշխատող, մշակութաբանության թեկնածու Լուսինե Ղուշչյանը։

Ավանդական հայկական մշակույթի ներկայացումը Հայաստանի սահմաններից դուրս՝ թանգարանային ոլորտում, բավականին հազվագյուտ երևույթ է։ 2011 թվականից Ռուսաստանի ազգագրական թանգարանում կազմակերպվում են մի շարք ժամանակավոր ցուցադրություններ, որտեղ ներկայացված են հայկական ավանդական մշակույթի զանազան նյութեր։ Բացի այդ, գործում է մշտական ցուցադրություն «Հայեր» բաժնով։

Քննարկման շրջանակում ցուցադրության և ցուցահանդեսների հեղինակ Լուսինե Ղուշչյանը առաջարկում է քննարկել հայկական մշակույթի ներկայացման տարբեր ուղիները և մեթոդները։

Մուտքն ազատ է։