ԴՎԻՆԻ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԹՌՉՆԱԿԵՐՊ ԳԱՎԱԹԸ Միջնադարյան Հայաստանը Մերձավոր Արևելքի խեցեգործության, ապակեգործության առաջնակարգ կենտրոններից էր: IX դարում խեցեգործության առաջընթացը պայմանավորված էր ջնարակի տեխնիկայի լայն կիրառմամբ: Ջնարակած խեցեղենի արտադրությունը քաղաքային մշակույթ էր և ինքնին ենթադրում էր որակյալ մասնագետների, արհեստանոցների գոյություն: Խեցեգործության, ապակեգործության խոշոր կենտրոն էր նաև հայոց թվով յոթերորդ մայրաքաղաք Դվինը: Դվինի բլուրը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: IV [...]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀՌՈՄԻ ՎԻՏՏՈՐԻԱՆՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ (5 ՄԱՐՏ – 3 ՄԱՅԻՍ, 2015) Հայաստանի պատմության թանգարանը 2015թ. մարտի 4-ից մինչև մայիսի 5 -ը իրականացրել  է Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրում կայացած «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին,  հայկական քաղաքակրթությանն ու հայ-իտալական մշակութային առնչություն [...]

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է նոր մշտական ցուցադրություն ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ  Ք.Ա. IV ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ II ԿԵՍ – III ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ I ԿԵՍ խորագրով: Ք.ա. IV հազարամյակի երկրորդ կեսին ձևավորվում է Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշակույթը, որը հայտնի է  Շենգավիթյան, Կուր-արաքսյան մշակույթ անվանումներով: Այն գրավում է հսկայածավալ մի տարածք` իր մեջ ներառելով Հայկական Լեռնաշխարհը և նրա հարակից շրջանները: Այդ մշակույթի կարևորագույն օջախը Արարատյան դաշտավայրն էր: Պեղումները ի հայտ են բերել վաղ բրոնզ [...]