Բրոնզե փոքր միաձույլ դաշույնի շեղբի կենտրոնով անցնում է երկայնական ակոս։ Դաստակը զարդարված է եռանկյունաձև հանվածքներով։ Դաշույնն ունի զարդարուն, ցանցկեն պատյան, որը մի կողմից ունի չորս կտրվածք։ Այս կամրջակները ծառայել են որպես կապօղակ՝ դաշույնը հագուստին ամրացնելու համար։ Պատյանի ծայրը կլոր է և տափակեցված։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.
Տարածաշրջան : Լճաշեն
Նյութ : բրոնզ
Ինվենտար # : 2049/138