HISTORY MUSEUM OF ARMENIA

Ծիսական կավանոթ

Ծիսական կավանոթ է` սև ուժեղ փայլեցրած, անգոբապատ մակերեսով: Անոթը գնդաձև է, ցածր պարանոցով, դեպի դուրս ծալված, կլոր շրթով: Իրանի վերին մասում 6 դրոշմազարդ եռանկյունիներ են` ընդելուզված կարմիր և սպիտակ ներկով: Որոշ հատվածներում նկատվում են թույլ արտահայտված փայլանախշի հետքեր: Լճաշենի ցեղապետին պատկանող դամբարանից հայտնաբերված այս կավանոթը ծառայել է թաղման ծեսին:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2049/14