Հուլիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ արվեստագետ, հագուստի ձևավորող, ձեռագործ-վարպետ Սոֆի Խաչմանյանի բանախոսությունը՝ «Կաթողիկոսի հանդերձանքի պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ» խորագրով։
Բանախոսը ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի, Հայոց կաթողիկոսի ծիսական հանդերձանքի ծագման և զարգացման պատմությունը, ինչպես նաև խոսեց դրանցում առկա զարդանախշերի, գույների և այլ տարրերի նշանակության և խորհրդի մասին։