Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Ամստերդամի Վրիժե համալսարանի պրոֆեսոր, Հոլանդական բացօթյա թանգարանի համադրող (Արնհեմ), Եվրոպական գեղարվեստի հիմնադրամի (TEFAF) ստուգման կոմիտեի խոսնակ Հանս Պիենայի «Համաշխարհային ժառանգություն. փայտե կառքով դեպի ապագա» խորագրով բանախոսությունը։
Բանախոսն իր ելույթում անդրադարձավ Լճաշենի սայլի վերականգնման աշխատանքներին՝ ներկայացնելով 1957 թվականին կատարված առաջին վերականգնումը և 2001 թվականին իր ղեկավարած խմբի կողմից իրականացված վերականգնման աշխատանքների մանրամասները։ Նա նաև խոսեց նման եզակի, հատկապես փայտյա առարկաների պահպանման և դրանց փոխանցման ժամանակակից մեթոդների ու եղանակների մասին։ Բանախոսության ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան: