15-18-րդ դարերը Հայաստանի համար եղել են քաղաքական անկայունության և փոխակերպումների շրջան։

1639 թ. Հայաստանը բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերված Հայաստանում և գաղթավայրերում հասունանում էին ազատագրական գաղափարները:

17-րդ դ. երկրորդ կեսին մշակվեցին ազգային ազատագրության ծրագրեր (Ի. Օրի, Հ. Էմին, Շ. Շահամիրյան, Հ. Արղության): Փորձեր արվեցին դաշնակիցներ գտնել Եվրոպայում: Ի վերջո 19-րդ դ. սկզբին հայ ժողովուրդը ազատագրման իր հույսը կապեց Ռուսաստանի հետ։
18-րդ դարի առաջին կեսը նշանավորվեց Հայաստանի ազատագրական պայքարներով՝ Արցախում և Սյունիքում, որոնց մասնակցեցին նաև գաղթօջախների հայերը։

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները՝ Հայաստանի բաժանումը, պետականության բացակայության պայմաններում եկեղեցու և հայկական գաղթօջախների դերակատարությունը ներկայացնող վավերագրեր և լուսանկարներ։
  • 18-րդ դ. ազատագրական շարժումները, 19-րդ դ. առաջին կեսի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները և դրանց արդյունքները վկայող քարտեզներ և վավերագրեր։
  • 16-րդ դ. սկիզբ առած հայկական տպագրության հնատիպ նմուշներ, եկեղեցական արձանագիր նվիրաբերություններ և փաստաթղթեր։
  • Սփյուռքահայ համայնքներից մեզ հասած տպագիր գրքեր, հարյուրավոր դրամներ և այլ ուշագրավ մասունքային նշանակության ցուցանմուշներ։