title
land_memory

Հայաստան և Իրան. Հողի հիշողություն

2017 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թ. հունվարի 17–ը Իրանի ազգային թանգարանում կկայանա ցուցահանդես՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ խորագրով: Սա հիրավի պատմական իրադարձություն է մեր երկու հարևան ժողովուրդների բազմադարյան մշակութային կյանքում:

Առաջին անգամ կողք-կողքի կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) 103-ական նմուշ՝ ի ցույց դնելու փոխառնչությունների եզակի այն իրողությունը, որը ոգեկոչում է մշակութային և հոգևոր արժեքների հնամենի ակունքները՝ Հայաստանի և Իրանի հողի հիշողությունը: 
Այս իմաստով ցուցահանդեսը մեր երկու բարեկամ ժողովուրդների փոխադարձ ճանաչման նախադեպը չունեցող ձեռնարկ է, որի արժեքն այսօր՝ մերօրյա իրականության մեջ, դժվար է գերագնահատել: 

 

Հովանավորներ և աջակիցներ


>