Կոտայք Ալբոմ-կատալոգ /«Ճանաչիր քո երկիրը» շարքից/ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2016.

  Կոչեմ Ապրողաց Ալբոմ-կատալոգ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2015. -196 էջ /հայերեն-անգլերեն/ — Ալբոմ-կատալոգի մեջ ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում գործող՝ Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված ցուցահանդեսից և թանգարանի հավաքածուներից ընտրված`ցեղասպանության ականատեսների վկայություններ՝ բնօրինակ լուսանկարներով, բռնագաղթը, տարագրությունը, որբահավաքը և հայրենադարձությունը լուսաբանող հազվագյուտ լուսանկարներ և վավերագրեր․ Պատմական Հայաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում [...]

  Անի. Հազարամյա Մայրաքաղաք Հայոց Ալբոմ-կատալոգ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2015. - 188 էջ /հայերեն-անգլերեն/ — «Անի. Հազարամյա Մայրաքաղաք Հայոց» խորագիրը կրող ալբոմ- կատալոգի մեջ զետեղված են Անիի ճարտարապետությունը ներկայացնող ՝ 120 տարվա վաղեմություն ունեցող լուսապակիներից արված վերատպություններ և Անիի հնագիտական հավաքածուի նմուշներ՝ անձնագրային տվյալներով: Կատալոգը ներառում է նյութին վերաբերող պատմական ակնարկներ և քննական տեքստեր՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

  Արցախ Ալբոմ-կատալոգ /«Ճանաչիր երկիրդ» շարքից/ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2015.

  Հայկական խեցեգործություն IX – XIII դդ. Դվին, Անի Ալբոմ-կատալոգ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2014. -204 էջ /հայերեն-անգլերեն/ — Ալբոմ – կատալոգի մեջ ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում գործող ցուցահանդեսից և թանգարանի հավաքածուից ընտրված հայկական միջնադարյան խեցեգործության դասական նմուշներ, որոնք հայտնաբերվել են Դվինից և Անիից: Ալբոմ – կատալոգում զետեղված են նյութին վերաբերող պատմական ակնարկներ և քննական տեքստեր՝ հայերերն և անգլերեն լեզուներով:

  Հայկական տարազ XVIII – XIX դդ. Ալբոմ-կատալոգ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2014. -162 էջ /հայերեն-անգլերեն/ — Ալբոմ – կատալոգի մեջ զետեղված են Հայաստանի պատմության թանգարանում գործող ցուցահանդեսում ներկայացված՝ թանգարանի հավաքածուից ընտրված հայկական տարազի դասական նմուշներ Հայաստանի պատմա – ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից:

  Վայոց ձոր Ալբոմ-կատալոգ /«Ճանաչիր երկիրդ» շարքից/ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2014․

  Հայկական գորգարվեստ XVIII-XX դդ. Ալբոմ-կատալոգ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2013. - 160 էջ /հայերեն-անգլերեն/ — Ալբոմ- կատալոգի մեջ զետեղված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված հայկական գորգի դասական նմուշներ՝ Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից: Հայկական գորգին վերաբերող քննական տեքստերը քաղված են Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-արևելյան գորգը: Ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագիտական զարգացման ուրվագիծ» աշխատության հայերեն թարգմանությո [...]

  Քարերը ժողովելու ժամանակը Ալբոմ-կատալոգ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2013. - 60 էջ /հայերեն-անգլերեն/ — Կատալոգում զետեղված են  հայկական մշակույթի մասունքները վաղ միջնադարից մինչև XVII դար:

  Շիրակ Ալբոմ-կատալոգ /«Ճանաչիր երկիրդ» շարքից/ Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2013.