Մարտի 10-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Ժայռապատկերները հայկական պատմամշակութային ժառանգության համապատկերում» խորագրով, որը վարեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարեն Թոխատյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց Հայաստանի ժայռապատկերների և հայկական մշակույթի մյուս ոլորտների ստեղծագործությունների համադրության մասին, որը ներկայացվեց Հայաստանի պատմության թանգարանի և այլ թանգարանների նյութերի օրինակով: