Լուսանկարներ Իրանի ազգային թանգարանում Սանահինի ծիսական սափորի նույնականացման և վիճակի արձանագրման ընթացքից Իրանի ազգային թանգարանում ս.թ. հոկտեմբերի 17 –ին կայանալիք ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ համատեղ ցուցահանդեսում Հայաստանի պատմության թանգարանից կներկայացվի 100 նմուշ: Հոկտեմբերի 3-ին թանգարանի աշխատակիցներ Մանվել Ղալաչյանի և Արտուր Սիմոնյանի ուղեկցությամբ ցուցաբեռը տեղափոխվեց Թեհրան: Արդեն իսկ ավարտված է նմուշների նույնականացման աշխատանքը, և ըստ կարգի երկուստեք ստորագրված են դրանցից [...]

6 июля в 15:00 – 16:00 В Музее Истории Армении состоится лекция-экскурсия по теме “Государственные символы Республики Армения” Лектор: Седа Галстян Вход: Билеты в музей.

  ՔԱՐԱՇԱՄԲԻ ՔԱՌԱՍՈՒՆԴԱՐՅԱ ԳԱՎԱԹԸ Հայաստանի պատմության թանգարանում պահվող շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուի 35 տոկոսը հնագիտական իրեր են` պեղված Հայաստանի տարածքից: Դրանց թվում բրոնզեդարյան փայտյա կառքեր են, ցեղային առաջնորդների դամբարաններից պեղված ծիսական օջախներ և պատվանդաններ, կավանոթներ, թրծակավե և բրոնզե քանդակներ, զենքեր, զարդեր, սպասք, բազմաֆիգուր սյուժետային տեսարաններով դրվագված գավաթներ ու գոտիներ, որոնք խոսուն վկայություններ են պարունակում նախնիների պաշտամունքի, [...]

  ՎԱՆԱՁՈՐԻ ՈՍԿՅԱ ԳԱՎԱԹԸ Հայկական լեռնաշխարհի միջին բրոնզեդարյան արհեստների մեջ բացառիկ տեղ են գրավում ոսկերչությունը և արծաթագործությունը: Դրա վառ վկայությունն են Թռեղք-վանաձորյան մշակույթին վերագրվող դամբարանային համալիրներից (Թռեղք, Վանաձոր, Լոռի Բերդ, Քարաշամբ և այլն) հայտնաբերված բարձրարժեք ոսկյա և արծաթե իրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը նշեց, որ այդ գտածոների շարքում իր ուրույն տեղն ունի Վանաձորի [...]

  ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ Լոռի Բերդը Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարաշրջանների ամենանշանավոր հուշարձաններից է: Այն ներառում է ավելի քան մեկ ու կես հազարամյակ անընդմեջ միմյանց հաջորդող ժամանակաշրջաններ, սկսած միջին բրոնզի վաղ փուլերից մինչև Վանի թագավորության անկումը: Լոռի բերդի պեղումներից հայտնաբերված արվեստի ինքնատիպ գտածոները կարևոր տեղ են գրավում ոչ միայն Հայաստանի և Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար: «Արմենպրես»-ի հետ [...]

  ԱՐՄԱՎԻՐԻ ՑԼԱԳԼՈՒԽ ՌԻՏՈՆԸ Հին Հայաստանի մշակույթի ուսումնասիրության համար բացառիկ նշանակություն ունեն 1962 թ. սկսած և մինչ օրս շարունակվող Արգիշտիխինիլի-Արմավիր քաղաքի պեղումները: Արգիշտիխինիլի-Արմավիրը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ուրարտական շրջանում հանդիսացել է վարչական, տնտեսական և պաշտամունքային նշանակալի կենտրոն, Ուրարտուի անկումից հետո քաղաքը դարձել է Երվանդունիների հայկական թագավորության մայրաքաղաքը: Այդպիսով, հնադարյա այս քաղաքի պեղումները հնարավորություն են տալիս ոչ մի [...]

  ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹԸ Հայկական լեռնաշխարհը մետաղամշակության հնագույն բնօրրաններից մեկն է: Հայաստանում մետաղի գեղարվեստական մշակումն ունի հնագույն ավանդույթներ: Սակայն, մինչև վերջին տարիները Հայաստանի հելլենիստական դարաշրջանի տորևտիկան գրեթե անհայտ էր: Միայն շնորհիվ Գառնիի, Արտաշատի, Սիսիանի և այլ վայրերի պեղումների կամ էլ պատահաբար հայտնաբերված մետաղե մի շարք գեղարվեստական գտածոների՝ հնարավոր դարձավ ծանոթանալու անտիկ շրջանի տորևտիկային: Այս անգամ Հայաստանի պատմության թանգարան [...]

  ԴՎԻՆԻ ԱՊԱԿԵ ԳԱՎԱԹԸ   Հելլենիստական և անտիկ Հայաստանի ապակեգործության տեխնիկական նվաճումները, մեծ փորձն ու ավանդույթները որակական նոր դրսևորումներով կյանքի կոչվեցին Միջնադարյան Հայաստանում, որի խոշորագույն կենտրոնն էր Դվինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը պատմեց Դվինից հայտնաբերված ապակե գավաթե մասին: «Գտնվելով արևմուտքն արևելքին կապող առևտրական ճանապարհների հանգուցակետում, Դվինն առնչվում էր Բյուզանդի [...]

  ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԾՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇԸ՝ ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐԻ ԳԱՎԱԹԸ Հայկական լեռնաշխարհում արծաթագործությունը հայտնի է հնագույն ժամանակներից: Այդ են վկայում Քարաշամբից, Վանաձորից, Լճաշենից, Լոռի Բերդից և այլ հնավայրերից պեղված ոսկյա, արծաթյա բարձրարժեք գտածոները: Հետագա դարերում հայկական արծաթագործության ավանդույթները հարստացվեցին նոր ձևերով և բովանդակությամբ: Հայ վարպետները սերնդեսերունդ փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները, փոխառելով նաև հարևան ժողովուրդների փորձը՝ զարգացրեցին և կատարմ [...]

  ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԸ Քրիստոնեական եկեղեցու ծիսակատարության ժամանակ օգտագործվող սպասքի յուրաքանչյուր տարր ունի որոշակի իմաստ և խորհուրդ, յուրաքանչյուրն օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով: Եկեղեցական ծիսական սպասքի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Սբ Հաղորդության գավաթը կամ սկիհը: Սկիհը փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով (մաղզմա) եկեղեցական անոթ է։ Ըստ կարգի՝ սկիհները պատրաստվում են արծաթից, գավաթը ոսկեզօծվում է ներսից: «Արմեն [...]