Մայիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Զենք. պայքար և մշակույթ» խորագրով՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին: Կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ, ինչպես նաև այլ նմուշներ:

Ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա բանախոսություն՝ «Հայաստանի պատմության թանգարանի Հայաստանի անտիկ քանդակագործության նմուշները» թեմայով։ Բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Մարգարյանը։ Նույն օրը «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշով։ Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով:

27 апреля в 17:00  в Музее истории Армении состоится лекция на тему «История становления и развития почты Республики Армения (1919-1920) и первым трем годам почты Советской Армении (1921-1923), короткого периода самостоятельной эмиссии марок». С докладом выступит доктор экономических наук, профессор, инвестиционный банкир Рафаэль Нагапетянц. Будут показаны редкие и уникальные материалы (марки и письма с марками, прошедшими почту) из коллекции Исторического музея и собственной коллекции.

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 22-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի մի բացառիկ մասունք՝ ուլունքաշար համրիչ, որի 99 հատերի վրա փորագրված են 1915թ. ապրիլ 11/24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված և Չանղրը աքսորված հայ մտավորականության ազգանունները, երբեմն՝ անունները: Նրանց թվում են Կոմիտաս վարդապետը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլոք: Այն Հայոց ցեղասպանության մասին բացառիկ փաստավավերագիր է: Թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գ [...]

Մարտի 11-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. ներածական դրույթներ» թեմայով։ Բանախոսությամբ հանդես կգա պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը: Տարբեր դարաշրջանների թաղման կառույցները, դրանցում կատարված հուղարկավորումները և ուղեկց [...]

Մարտի 4-ին՝ ժամը 18:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Դրամը և կնիքը անտիկ շրջանի դամբարանային ծեսում» թեմայով։ Բանախոսությամբ հանդես կգա պ.գ.թ., Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը: Բանախոսության ընթացքում կներկայացվեն Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի թաղման ծեսում դրամների, կնիքները կիրառման խորհուրդը, դամբարաններում հայտնա [...]

Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Արտաշատը անտիկ Հայաստանի մշակութային, քաղաքական, տնտեսական համակարգում» թեմայով։ Բանախոսությամբ հանդես կգա պ․ գ․ թ․, հնագետ, Արտաշատի հայ-գերմանական միջազգային արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։ Նույն օրը «Հողի գաղտնիքը. Արտաշատը [...]

Փետրվարի 19-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցադրություն՝ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով: Ցուցադրությունը նախաձեռնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և իրականացվելու է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ: «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրության մեջ ի մի են բերվել Արտաշատի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս ներկայացնում են հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։ Հ [...]

К празднику Дня дарения книг – 15-го февраля, в Музее истории Армении состоится презентация-продажа книг, изданных музеем в 2021-м году. На презентации-продаже будут представлены книги: ◊ каталог А. Исраеляна «Украшения армянок XVIII-XX-х веков». (коллекция Музея истории Армении); ◊ каталог М. Киракосяна «Коллекция металлических предметов этнографического фонда Музея истории Армении» (XV-XIX вв.); ◊ диссертация А. Зограбяна ««Денежная экономика Армении в III-X веках (сасанидско- арабский период) [...]

Հունվարի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո տեղի կունենա հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացում՝ «Բանակի ակունքներում» խորագրով: Ցուցադրության շրջանակում մեծադիր պաստառների վրա կներկայացվեն ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասը ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին: Ցուցադրության բացմանը կհաջորդի ռազմապարերի ո [...]