Վճարովի ծառայություններ
Վճարովի ծառայությունները իրականացվում են հայտի հիման վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` թանգարանի հետ կնքվող պայմանագրով կամ համաձայնագրով,
որտեղ ամրագրվում են օգտագործման պայմանները և կողմերի իրավունքները:
Դահլիճի տրամադրում
Թանգարանը առաջարկում է
դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ անցկացնելու համար հարմարավետ դահլիճ:
Դահլիճը կարող է ընդունել սահմանափակ քանակով հյուր՝ առավելագույնը 45։
Հասանելիությունը`
երեքշաբթիից շաբաթ օրերին ժամը 11:00 -18:00, Կիրակի` 11:00 – 17:00
Տեխնիկապես հագեցած է`
Wi-Fi –ի առկայություն
Պրոյեկտորի առկայություն
Հեռուստացույցի առկայություն
Հարմար է հետևյալ տեսակի միջոցառումներ անցկացնելու համար`
Դասախոսություններ, սեմինարներ
ֆիլմերի դիտում
Հանդիպումներ և կոնֆերանսներ:
Ֆոտոսպասարկում
Թանգարանի ցուցադրության մեջ գտնվող նմուշի նկարահանում,
Թանգարանի ցուցադրության մեջ կամ ֆոնդում պահվող առարկայի լուսանկարի / թվային/ պատրաստում,
Սքանավորում նեգատիվներից և լուսանկարներից:
Տեսագրում
Թանգարանի ցուցասրահում վավերագրական կինոնկարի, հանրամատչելի ֆիլմի և կամ հաղորդման նկարահանում:
Պատճենահանում
Ֆոնդային և արխիվային փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրում: