ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ծառայություններ

Ծառայություններ

Վճարովի ծառայություններ

Վճարովի ծառայությունները իրականացվում են հայտի հիման վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` թանգարանի հետ կնքվող պայմանագրով կամ համաձայնագրով,
որտեղ ամրագրվում են օգտագործման պայմանները և կողմերի իրավունքները:

Դահլիճի տրամադրում

Թանգարանը առաջարկում է  

դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ անցկացնելու համար հարմարավետ դահլիճ:

Դահլիճը կարող է ընդունել սահմանափակ քանակով հյուր՝ առավելագույնը 45։

Հասանելիությունը`

երեքշաբթիից շաբաթ օրերին ժամը 11:00 -18:00, Կիրակի` 11:00 – 17:00

Տեխնիկապես հագեցած է`

Wi-Fi –ի առկայություն

Պրոյեկտորի առկայություն

Հեռուստացույցի առկայություն

Հարմար է հետևյալ տեսակի միջոցառումներ անցկացնելու համար`

Դասախոսություններ, սեմինարներ

ֆիլմերի դիտում

Հանդիպումներ և կոնֆերանսներ:

Ֆոտոսպասարկում

Թանգարանի ցուցադրության մեջ գտնվող նմուշի նկարահանում,

Թանգարանի ցուցադրության մեջ կամ ֆոնդում պահվող առարկայի լուսանկարի / թվային/ պատրաստում,

Սքանավորում նեգատիվներից և լուսանկարներից:

 

Տեսագրում

Թանգարանի ցուցասրահում վավերագրական  կինոնկարի, հանրամատչելի ֆիլմի և կամ հաղորդման նկարահանում:

 

Պատճենահանում

Ֆոնդային և արխիվային փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրում: