ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դրամագիտության բաժին

Դրամագիտության բաժին

Դրամները երկար տարիներ թանգարանի հնագիտական ընդհանուր ֆոնդի մի մասն են կազմել։ 1946թ. ստեղծվել է դրամագիտական կաբինետը՝ Ասլան Շահնազարյանի գլխավորությամբ, իսկ 1977 թ. այն վերակազմավորվել է որպես դրամագիտության բաժին։ 1959-ից մինչև 1992 թվականը, նախ դրամագիտական կաբինետը, ապա՝ բաժինը, ղեկավարել է անվանի դրամագետ Խաչատուր Մուշեղյանը, իսկ այնուհետև, մինչև 2000 թ.՝ Հենրիկ Սարգսյանը։ 1993 թվականին բաժինն անվանակոչվել է ի պատիվ հայ դրամագիտության զարգացման և թանգարանի դրամագիտական ֆոնդի հարստացման գործում մեծ ավանդ ներդրած ամերիկահայ դրամագետ Զարեհ Պտուկյանի։ Ներկայումս բաժինը ղեկավարում է Ռուբեն Վարդանյանը։

ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՆԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ֆոնդի մեծ մասը կազմում են մետաղադրամները՝ ոսկի, արծաթ, պղինձ: Դրամագիտական ֆոնդում պահվում են նաև մեդալներ, ժետոններ, շքանշաններ, կրծքանշաններ։ Կան նաև թղթադրամների և նամականիշների ժողովածուներ։