ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հնագիտության բաժին

Հնագիտության բաժին

Հնագիտության բաժինը Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր բաժիններից է և գործում է ստեղծման օրից: Բաժնի հիմքը Կովկասի Հայոց Ազգագրական ընկերության թանգարանի հավաքածուն էր, որը 1921-1922 թթ. Թիֆլիսից փոխադրվեց Երևան: Հավաքածուն ներկայացված էր Ե. Լալայանի կողմից պեղված հուշարձանների (Սևանի ավազան, Արարատյան դաշտ, Նախիջևանի և Շարուր-Դարալագյազի գավառներ) Ք.ա. IV-I հազ. գտածոներով:

Այնուհետև բաժինը համալրվեց Հուշարձանների պետական կոմիտեի, Վաղարշապատի և Անիի հնադարանների հավաքածուներով: Բաժնի առաջին ղեկավարը դարձավ անվանի հնագետ և ազգագրագետ Ե. Լալայանը՝ միաժամանակ այդ համատեղելով թանգարանի տնօրենի և ազգագրության բաժնի վարիչի պարտականությունների հետ: 1930-ական թթ. սկսած թանգարանի կողմից ծրագրվեցին և իրականացվեցին Հայաստանի հուշարձանների լայնամասշտաբ սիստեմատիկ ուսումնասիրություններ: Նորահայտ պեղածո նյութերը, համալրելով հավաքածուները, հնարավորություն ընձեռեցին բաժնի կողմից կազմակերպած ցուցադրությունների միջոցով ներկայացնելու Հայկական լեռնաշխարհում պատմության և մշակույթի զարգացման ողջ ընթացքը Հին քարի դարից մինչև ուշ միջնադար (Ք.ա 1000000/800000թթ. մինչև XVI դարի վերջը): Թանգարանի հնագիտական արշավախմբերի կողմից պեղվեցին մարդկային քաղաքակրթության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող համբավավոր հուշարձաններ` Շեգավիթ, Հառիճ, Արթիկ, Լճաշեն, Դվին և այլն: Բաժնի մասնագետների գիտական ուսումնասիրությունները հրապարակված են մենագրություններով և հոդվածներով:

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՆԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման ամբողջական ընթացքը` հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով` Ք.ա. 1 միլիոնից մինչև Ք.հ. XV դ։

Թանգարանի հնագիտական ֆոնդի համալրման, ուսումնասիրման և հրատարակության գործում մեծ ավանդ ունեն վաստակաշատ գիտնականներ Ե. Լալայանը, Եվ. Բայբուրդյանը, Կ. Ղաֆադարյանը, Մ. Հասրաթյանը, Հ. Մնացականյանը, Տ. Խաչատրյանը, Ս. Եսայանը, Է. Խանզադյանը, Եվ. Մուշեղյանը և ուրիշներ։ Հնագիտական հավաքածուն ներկայացվում է թանգարանի մշտական ցուցադրությունում, ինչպես նաև  հայկական մշակույթին նվիրված արտասահմանյան ցուցահանդեսներում:

Հնագիտության բաժինը Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր բաժիններից է և գործում է ստեղծման օրից: Բաժնի հիմքը Կովկասի Հայոց Ազգագրական ընկերության թանգարանի հավաքածուն էր, որը 1921-1922 թթ. Թիֆլիսից փոխադրվեց Երևան: Հավաքածուն ներկայացված էր Ե. Լալայանի կողմից պեղված հուշարձանների (Սևանի ավազան, Արարատյան դաշտ, Նախիջևանի և Շարուր-Դարալագյազի գավառներ) Ք.ա. IV-I հազ. գտածոներով:

Այնուհետև բաժինը համալրվեց Հուշարձանների պետական կոմիտեի, Վաղարշապատի և Անիի հնադարանների հավաքածուներով: Բաժնի առաջին ղեկավարը դարձավ անվանի հնագետ և ազգագրագետ Ե. Լալայանը՝ միաժանանակ այդ համատեղելով թանգարանի տնօրենի և ազգագրության բաժնի վարիչի պարտականությունների հետ: 1930-ական թթ. սկսած թանգարանի կողմից ծրագրվեցին և իրականացվեցին Հայաստանի հուշարձանների լայնամասշտաբ սիստեմատիկ ուսումնասիրություններ: Նորահայտ պեղածո նյութերը, համալրելով հավաքածուները, հնարավորություն ընձեռեցին բաժնի կողմից կազմակերպած ցուցադրությունների միջոցով ներկայացնելու Հայկական լեռնաշխարհում պատմության և մշակույթի զարգացման ողջ ընթացքը Հին քարի դարից մինչև ուշ միջնադար (Ք.ա 1000000/800000թթ. մինչև XVI դարի վերջը): Թանգարանի հնագիտական արշավախմբերի կողմից պեղվեցին մարդկային քաղաքակրթության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող համբավավոր հուշարձաններ` Շեգավիթ, Հառիճ, Արթիկ, Լճաշեն, Դվին և այլն: Բաժնի մասնագետների գիտական ուսումնասիրությունները հրապարակված են մենագրություններով և հոդվածներով: