HISTORY MUSEUM OF ARMENIA

Անձնական տվյալների ապահովություն

Անձնական տվյալների ապահովություն

Անձնական տվյալների ապահովություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:

 

Տեղեկությունների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

 

Տեղեկությունների հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։

  • Էլ.փոստի հասցե, անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց գնումները / նվիրաբերությունները / և այլ գործարքները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:
  • Կայքում Ձեր կատարած գնումների / նվիրաբերությունների/ և այլ գործարքների պատմությունը և նախընտրած ապրանքների / ծրագրերի ցանկը:
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

 

Տեղեկությունների օգտագործում

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար.

  • Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում.
  • Մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.
  • Ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
  • Գնումը/ պատվերը / նվիրաբերությունը / գործարքը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` նորություններ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)։