«Կրթական արկղիկ – Թանգարանը դպրոցում»
Կրթական ծրագիրը նախատեսված է 6-7-րդ դասարանի աշակերտների համար և իրականվում է դպրոցում։ Կրթական ծրագիրն ընդգրկում է մի քանի թեմա և իրականցվում ըստ նախընտրելի թեմայի։ Դրանք են՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» – կրթական արկղիկում պահվող կրկնօրինակ ցուցանմուշների, լուսանկարների և տեսահոլովակի միջոցով ներկայացվում են քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ կենցաղը, կիրառական առարկաները: «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի […]
«Երկրի բրոնզեդարյան գանձերը»
Կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար։ Նախատեսված է շրջայց, որի ընթացքում երեխաներին ներկայացվում է Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից ցուցանմուշներ համապատասխան տեղեկատվությամբ: Շրջայցից հետո երեխաները բաժանվում են 2 խմբի, յուրաքանչյուր խմբի տրվում են ցուցանմուշների լուսանկարներով քարտեր, որոնք մասնակիցները պետք է տեղադրեն նախապես իրենց տրամադրած Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերը ներկայացնող քարտեզի վրա: Ըստ անհրաժեշտության ընթացքում ճշտումներ […]
«Անիի բնակիչները»
«Արամ Վրույր․ Անիի բնակիչները» կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցականների համար։ Ծրագրի շրջանակում երեխաները ճանաչողական շրջայց են կատարում «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ցուցասրահներում, ծանոթանում Վրույրների գործունեությանը և Անի քաղաքի պատմությանը։ Այնուհետև երեխաները բաժանվում են երկու խմբի։ Կրթական ծրագրի մասնագետը կարդում է նկարագրեր, իսկ մասնակիցները փորձում են համապատասխանեցնել Անի քաղաքի բնակիչների նկարներն ու […]
«Տատիկիս գործած գորգը»
Կրթական ծրագիրը նախատեսված է միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների համար։ Ծրագրի առաջին հատվածում երեխաները կունենա շրջայց համապատասխան ցուցասրահներում, որի ընթացքում մասնագետը կպատմի գորգագործության զարգացման ընթացքը, տեսակները, սիմվոլները: Այնուհետև մասնակիցները կբաժանվեն 2 խմբի: Նրանց կտրվի հայկական գորգի սիմվոլներով ծածկագիր, որի միջոցով մասնակիցները կբացահայտեն հաղորդագրությունը:
«Զորքդ հավաքիր և մարտի նետվիր»
Նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Շրջայցի ընթացքում մասնակիցները կծանոթանան թանգարանի զենքի հավաքածուին` սկսած հնագիտական զենքից մինչև նոր շրջանի հուշային-անվանական զենք: Շրջայցի ընթացքում նմուշների օրինակով մասնագետը ներկայացնում է տվյալ զինատեսակի կիրառությունը և ծիսական նշանակությունը: Ապա ծրագրի համար նախատեսված սրհաում մասնակիցներին տրվում են ռելիեֆային քարտեզ, զինվորիկներ և զենքի տեսակներ (լուսանկարների տեսքով): Մասնակիցները բաժանվում են երկու […]
«Հայտնվել քարի դարում»
Կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Մասնակիցների համար «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահում կանցկավի ճանաչողական էքսկուրսիա, կներկայացվեն քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ կենցաղը, կիրառական առարկաները: Այնուհետև կրթական ծրագրերի համար նախատեսված սրահում երեխաները կբաժանվեն երկու խմբի: Յուրաքանչյուր խմբի կտրվեն քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ տարբեր առարկաների թղթե պատկերներ (ըստ ցուցադրվող նմուշների): Յուրաքանչյուր խմբից կընտրվի […]
«Զարդերի մոգական ուժը»
«Զարդերի մոգական ուժը» կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցականների համար։ Մասնակիցները կծանոթանան «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով ցուցահանդեսին, ցուցանմուշների կիրառական և հմայական նշանակությանը, այնուհետև ծրագրի մասնակիցներին կտրվեն զարդ պատրաստելու համար նախատեսված պարագաներ, արհեստական քարեր` մարջան, սաթ, ագաթ, ոսկեգույն և արծաթագույն ուլունքներ: Մասնագետի օգնությամբ նրանք կփորձեն ցուցանմուշների հիման վրա պատրաստել իրենց զարդը:
«Ե՛վ նման ենք, և՛ տարբեր»
«Ե՛վ նման ենք, և՛ տարբեր» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցականների համար։ Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությանը: Նախապես ընտրված ցուցանմուշները անհրաժեշտ է մտապահել՝ կրթական ծրագրի ընթացքում ցուցանմուշների լուսանկարները իրենց նկարագրերին համապատասխանեցնելու համար: Կհաղթի այն թիմը, որը առաջինը կգտնի բոլոր ճիշտ տարբերակները:
«Լցնենք արքայական գանձարանը․ Արտաշեսյան թագավորություն»
«Լցնենք արքայական գանձարանը․ Արտաշեսյան թագավորություն» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին ու ավագ դպրոցականների համար: Կրթական ծրագրի ընթացքում աշակերտները կծանոթանան «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրությանը՝ մասնավորապես մետաղադրամներին, դրանց պատկերագրությանը և հատման առանձնահատկություններին։ Ապա միասին կփորձենք ստեղծել դրամներ ու դրանցով լցնել մեր «արքայական գանձարանը»։
«Ասեղնագործություն և նորաձևություն. հինը` նորովի»
«Ասեղնագործություն և նորաձևություն. հինը` նորովի» կրթական ծրագիրը նախատեսված է 18 և բարձր տարիքային խմբի համար: Ծրագրի շրջանակում ընտրվում է թանգարանի որևէ ասեղնագործ նմուշ, այնուհետև էլեկտրոնային տարբերակով մասնակիցներին ներկայացվում է ասեղնագործության տարրերը նորաձևության ժամանակակից միտումներում: Մասնագետն, ըստ օրինակի, սովորեցնում է հայկական ասեղնագործության հմտությունները, որից հետո խմբի անդամները փորձում են տեղում կիրառել դրանք: