ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ազգագրության բաժին

Ազգագրության բաժին

Ազգագրության բաժինը Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր բաժիններից է և գործում է ստեղծման օրից: Բաժնի հիմքը Կովկասի Հայոց Ազգագրական ընկերության թանգարանի հավաքածուն էր, որ 1921-1922թթ. Թիֆլիսից փոխադրվեց Երևան: Հավաքածուն կազմել էր անվանի ազգագրագետ, հնագետ Ե. Լալայանը` Արևելյան Հայաստանում և Արևմտյան Հայաստանում իր ղեկավարած գիտարշավների ժամանակ ձեռք բերված նյութերով: Հետագայում թանգարանի հավաքածուն համալրվեց Էջմիածնի վանքի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի և Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների ազգագրական բնույթի նյութերով:

1928-1947թթ. ազգագրության բաժնի վարիչն էր ազգագրագետ, բանահավաք Ստ. Լիսիցյանը: Բաժինը համալրվեց մասնագետներով, կազմվեցին հայ ազգագրության գիտական ուսումնասիրությունների ծրագրեր: 1931-1938թթ. կազմակերպվեցին գիտահետազոտական և հավաքչական արշավախմբեր Հայաստանում և նրա հարակից հայաբնակ շրջաններում (Զանգեզուր-Սյունիք-Գորիս (1931), Մեղրի-Կապան (1932), Լոռի-Ղազախ (1934-35), Ջավախք (1936), Սևանի ավազան (1938)): Ներկայումս բաժինը կրում է Ստ. Լիսիցյանի անունը:

1947-1979թթ. ազգագրագետներ Վ. Բդոյանի և Վ. Աբրահամյանի ղեկավարությամբ բաժինը իրականացրեց շուրջ 30 հավաքչական գիտարշավներ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Սև ծովի առափնյա գրեթե բոլոր հայաբնակ բնակավայրերում: Հաստատվեցին և ամրապնդվեցին կապերը հայկական սփյուռքի հետ: Նվիրատվություններով և գնումներով համալրված ազգագրական հավաքածուն ներկայումս ներկայացնում է XVI-XX դդ. Հայաստանի պատմա-ազգագրական տարածաշրջանների մշակույթը, ժողովրդական կենցաղը և դեկորատիվ-կիրառական արվեստը:

Ազգագրական հավաքածուն ներկայացվում է թանգարանի մշտական ցուցադրությունում, ինչպես նաև նաև հայկական մշակույթին նվիրված արտասահմանյան ցուցահանդեսներում:

Ազգագրական հավաքածուն ներառում է XVI-XXI դդ. պատկանող դեկորատիվ-կիրառական արվեստի, կենցաղի, արտադրության միջոցների նմուշներ Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններից։