«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ»
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով մշտական ցուցադրության սրահի վերաբացման արարողությունը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունը այցելուներին հնարավորություն կտա պատկերացում կազմել Կիլիկիայի հայկական թագավորության մասին, որը շատ կարևոր և առանցքային փուլ է հայ ժողովրդի կյանքում։ Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, «Այաս» […]
«Երեկ Եվ այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդես
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երեկ և այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Բացմանը ներկա էին և խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դը Կոտինյին, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրեց, […]
«Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» միջազգային ցուցահանդես
Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված էին Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսում։ Մեծածավալ ցուցահանդեսը նվիրված էր հայտնի իտալացի առևտրականի մահվան 700-ամյա տարելիցին, որի շրջանակներում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել ինչպես Իտալիայից ու Հայաստանից, այնպես էլ Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, […]
ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում թանգարանային ցուցադրության բացում
ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։ Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել […]
«ԹԱՆԳԱՐԱՆ-105»
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Թանգարան-105» խորագիրը կրող ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին։ Ցուցադրության շրջանակում լուսանկարների և արխիվային փաստաթղթերի միջոցով ներկայացված է թանգարանի պատմությունը, ինչպես նաև ցուցադրված են թանգարանի հիմնադիր հավաքածուի ցուցանմուշներից և տարբեր ժամանակահատվածներում թանգարան այցելած պատվավոր հյուրերի կարծիքներից։
«ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԴ ՊԻՏԻ ՀԻՇՎԻ ԴԱՐԵԴԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Սեպտեմբերի 25-ին, Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա էին նաև ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլք։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը և շնորհակալություն հայտնեց Անդրանիկի կնոջ […]
«ՄԱՅՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՆԱՀԻՏԻՑ ՄԱՐԻԱՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրության շրջանակում ներկայացված են ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ […]
«ՄԱՅՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՆԱՀԻՏԻՑ ՄԱՐԻԱՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային […]
«Հայաստանը հնագույն քարտեզներում»
Օգոստոսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը՝ Հայաստանի սահմանների դեմ իրականացվող կեղծ քաղաքականությունը կանխելու և մարդկանց գիտելիքները խորացնելու տեսանկյունից։ Ցուցասրահում ներկայացված քարտեզները համալրվել են նաև տեխնոլոգիական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս թվային տարբերակով ավելի շատ ինֆորմացիա փոխանցել այցելուներին։ Ցուցադրությանը […]
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ-85
Հունիսի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և ցուցադրության բացում՝ նվիրված հայազգի ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) 85-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ևս մեկ անգամ կարևորելով նորագույն պատմության մեջ մեծ ավանդ ունեցած ռազմական և պետական գործիչ Կոմանդոսի դերակատարումը՝ ընդգծեց ցուցադրության […]