«Վերապրած ձեռագործներ»

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Հայ օգնության միություն» բարեգործական կազմակերպության Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ներկայացված են ասեղնագործ ինքնատիպ նմուշներ, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։ Ցուցադրության բացումից հետո երկու կառույցների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ստեղծագործական-կրթական նախագծերի, կրթամշակութային միջոցառումների, ցուցադրությունների […]

«Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ»

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ցուցադրություն՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունն ընդգրկում է պատմական կարևոր հաջորդական շրջափուլեր և ցուցադրության մեջ հատուկ շեշտադրումներ են արված ներկայիս ազգային արժույթի ստեղծման վրա։ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ազգային արժույթի […]

«Լճաշեն. ջրասույզ գանձարան»

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որում ներկայացված են հուշարձանի տարածքից պեղված նմուշներից հարուստ մի ընտրանի։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում կարևորեց ցուցահանդեսի իրականացումը, նշելով, որ այն կարևոր հաղորդագրություն ունի իր մեջ․ շարունակել պահպանել, ցուցադրել և տերը լինել այն ժառանգության, որը հասել է մեզ դարերի խորքից։ ՀՀ ԳԱԱ […]

«Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ»

«Մենք արեցինք այն, ինչ որ կարող էինք։ Տվեցինք հնարավորը հարազատ ժողովրդին․․․»։  Արտաշես Վրույր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Բացման խոսքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց ցուցադրության կազմակերպումը՝ բովանդակային առումով զուգահեռներ տանելով մեր իրականության […]

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում»

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինչպես նաև ցուցադրության հեղինակ Արմինե Գաբրիելյանը։ Ներկայացված են Հայաստանի […]

Ժամանակավոր

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրվում են Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից 19-րդ դարի հայկական գորգերի տասնյակ հատընտիր նմուշներ, որոնք արտացոլում են հայկական գորգագործական ավանդույթների բազմազանությունը: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք […]

Ժամանակավոր

«Դեպի իմ Հայաստան»

Հունիսի 4-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինի «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Հայաստան կատարած այցերի ընթացքում հեղինակի կողմից արված ավելի քան 140 լուսանկար։ Վ․ Մարտինի գործունեությունը առավել հայտնի է հայաստանյան փաստագրությամբ, որոնք ներկայացնում են վերջին 20 տարիների պատմական իրադարձությունները։ Ցուցադրության միջոցով հեղինակն իր սերն ու երախտագիտությունն է […]

«Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրվում է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի մոր` Հիրիկ Անտոնյանի անձնական հավաքածուն, որն ընդգրկում է մի քանի տասնյակ տիկնիկներ՝ հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ընկած տարբեր երկրներին բնորոշ ազգային հագուստով։ Ցուցադրության բացմանը հաջորդեց կրթական ծրագիր, […]

«Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորեց այն փաստը, որ վերջին տարիներին թանգարանը տարբեր հուշարձաններում կատարված պեղումների արդյունքներին նվիրված ցուցադրությունների շարք  է իրականացնում: Հնագետ, արվեստագետ, […]

Ժամանակավոր

«Ղարաբաղյան շարժում-35»

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացված է թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ընդգծելով ցուցադրության կարևորությունը մերօրյա իրականության մեջ։ Այնուհետև թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի և Ամերիկայի հայկական թանգարանի կողմից նախաձեռնված և հայկական 16 թանգարանների կողմից իրականացված […]