«ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԴ ՊԻՏԻ ՀԻՇՎԻ ԴԱՐԵԴԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Սեպտեմբերի 25-ին, Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա էին նաև ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլք։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը և շնորհակալություն հայտնեց Անդրանիկի կնոջ […]
«ՄԱՅՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՆԱՀԻՏԻՑ ՄԱՐԻԱՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրության շրջանակում ներկայացված են ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ […]
«ՄԱՅՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՆԱՀԻՏԻՑ ՄԱՐԻԱՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային […]
«Հայաստանը հնագույն քարտեզներում»
Օգոստոսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը՝ Հայաստանի սահմանների դեմ իրականացվող կեղծ քաղաքականությունը կանխելու և մարդկանց գիտելիքները խորացնելու տեսանկյունից։ Ցուցասրահում ներկայացված քարտեզները համալրվել են նաև տեխնոլոգիական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս թվային տարբերակով ավելի շատ ինֆորմացիա փոխանցել այցելուներին։ Ցուցադրությանը […]
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ-85
Հունիսի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և ցուցադրության բացում՝ նվիրված հայազգի ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) 85-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ևս մեկ անգամ կարևորելով նորագույն պատմության մեջ մեծ ավանդ ունեցած ռազմական և պետական գործիչ Կոմանդոսի դերակատարումը՝ ընդգծեց ցուցադրության […]
«Թիֆլիսի Ներսիսյան դպրոց-200» խորագրով պաստառների ցուցահանդես
Մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո կայացավ «Թիֆլիսի Ներսիսյան դպրոց-200» խորագիրը կրող պաստառների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրական պաստառների միջոցով ներկայացվել է դպրոցի հիմնադրման պատմությունը՝ զուգորդված նշանավոր ներսիսյանցիների և արխիվային փաստաթղթերի լուսանկարներով: Ցուցադրության բացմանը հաջորդեց հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի բանախոսությունը, որի ընթացքում բանախոսը ներկայացրեց Ներսիսյան դպրոցի պատմությունը […]
Անի․ «Բագրատունիների Տիեզերահռչակ Մայրաքաղաք» Եվ «Հայաստանը 10-14-րդ Դարերում» Մշտական Ցուցասրահների Վերաբացում
Մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Անի․«Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Նա կարևորել է ցուցադրության վերաբացումը՝ արժևորելով ներկայացված բացառիկ ցուցանմուշները․ «Շուրջ 4 տարի ընդմիջումից հետո Հայաստանի պատմության թանգարանը կրկին ցուցադրելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հայկական Անի […]
«Չեխիայի ամրոցները և դղյակները»
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացումը, որում տեղ են գտել Չեխիայի պատմական երկու շրջաններից՝ Բոհեմիայից և Մորավիայից ընտրված ամրոցների ու դղյակների պատկերներ, եռաչափ վերակազմություններ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով նշեց, որ այս իրադարձությամբ ազդարարվեց Հայաստանի պատմության թանգարանի […]
«Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից»
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համակայկական միության հետ համատեղ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ նշելով, որ ցուցադրությունում ներկայացված հնագիտական, ազգագրական, փաստավավերագրական եզակի նմուշները մեզ համար այսօր մասունքային նշանակություն ունեն, քանի որ այդ տարածքներում այլևս դժվար է գտնել հայկական հետք։ […]
«Հավերժի վավերագրություն․ Արցախ»
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որում տեղ են գտել համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ։ Մրցույթը հայտարարվել էր «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում։ Ներկայացված լուսանկարները պատմում են Արցախի՝ վտանգի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգության մասին։ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր խոսքում նշեց, […]