Ժամանակավոր

«Հայերը Երկրորդ աշխարհամարտում․ հաղթանակ-80» պաստառային ցուցադրություն

Հունիսի 21-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո բացվեց «Հայերը Երկրորդ աշխարհամարտում․ հաղթանակ-80» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդրությունը՝ նվիրված նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը` ընդգծելով այս ցուցահանդեսի կարևորությունը և արդիականությունը: Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը խոսեց ցուցադրության մասին` ներկայացնելով պաստառների կարևոր դերը խորհրդային իրականությունում: […]

Ժամանակավոր

«Հին աշխարհի զուգահեռներում. Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով միջազգային ցուցադրություն

Հունիսի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հին աշխարհի զուգահեռներում. Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով միջազգային ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությունում ներկայացված են 15 բնօրինակ ցուցանմուշներ Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում անդրադարձավ երկու թանգարանների միջև տևական համագործակցությանը՝ ընդգծելով 2022 թ․-ին Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» […]

Մշտական

«Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր»

Մայիսի 17-ին  Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ մշտական ցուցադրության՝ «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագիրը կրող հատվածի վերաբացման արարողությունը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունը հնարավորություն կտա նորովի ընկալելու երեք դարերի բուռն քաղաքական, հոգևոր, մշակութային իրողությունները և հատկապես անկախ պետականության վերականգնման, ինքնության պահպանման ջանքերն ու երկարատև գործընթացները Հայաստանում և գաղթօջախներում: Ցուցադրության […]

Մշտական

«ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ. 15–18-ՐԴ ԴԱՐԵՐ»

15-18-րդ դարերը Հայաստանի համար եղել են քաղաքական անկայունության և փոխակերպումների շրջան։

Ժամանակավոր

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից»

Ապրիլի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության համագործակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին, […]

Ժամանակավոր

«Աշխարհբեկ Քալանթար»

Հունվարի 25-ին, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված հայտնի հնագետ, Անիի պեղումների մասնակից Աշխարհբեկ Քալանթարի կյանքին ու գործունեությանը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորելով ցուցահանդեսը, ընդգծեց Աշխարհբեկ Քալանթարի կարևոր դերակատարումը Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր հավաքածուի կազմավորման գործում։ Ցուցահանդեսում ներկայացված են Աշխարհբեկ Քալանթարի […]

Մշտական

«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ»

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով մշտական ցուցադրության սրահի վերաբացման արարողությունը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունը այցելուներին հնարավորություն կտա պատկերացում կազմել Կիլիկիայի հայկական թագավորության մասին, որը շատ կարևոր և առանցքային փուլ է հայ ժողովրդի կյանքում։ Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, «Այաս» […]

Ժամանակավոր

«Երեկ Եվ այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդես

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երեկ և այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Բացմանը ներկա էին և խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դը Կոտինյին, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրեց, […]

Մշտական

ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում թանգարանային ցուցադրության բացում

ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։ Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել […]

Մշտական

«ԹԱՆԳԱՐԱՆ-105»

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Թանգարան-105» խորագիրը կրող ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին։ Ցուցադրության շրջանակում լուսանկարների և արխիվային փաստաթղթերի միջոցով ներկայացված է թանգարանի պատմությունը, ինչպես նաև ցուցադրված են թանգարանի հիմնադիր հավաքածուի ցուցանմուշներից և տարբեր ժամանակահատվածներում թանգարան այցելած պատվավոր հյուրերի կարծիքներից։