«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ»
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով մշտական ցուցադրության սրահի վերաբացման արարողությունը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունը այցելուներին հնարավորություն կտա պատկերացում կազմել Կիլիկիայի հայկական թագավորության մասին, որը շատ կարևոր և առանցքային փուլ է հայ ժողովրդի կյանքում։ Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, «Այաս» […]
ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում թանգարանային ցուցադրության բացում
ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։ Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել […]
«ԹԱՆԳԱՐԱՆ-105»
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Թանգարան-105» խորագիրը կրող ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին։ Ցուցադրության շրջանակում լուսանկարների և արխիվային փաստաթղթերի միջոցով ներկայացված է թանգարանի պատմությունը, ինչպես նաև ցուցադրված են թանգարանի հիմնադիր հավաքածուի ցուցանմուշներից և տարբեր ժամանակահատվածներում թանգարան այցելած պատվավոր հյուրերի կարծիքներից։
«Հայաստանը հնագույն քարտեզներում»
Օգոստոսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը՝ Հայաստանի սահմանների դեմ իրականացվող կեղծ քաղաքականությունը կանխելու և մարդկանց գիտելիքները խորացնելու տեսանկյունից։ Ցուցասրահում ներկայացված քարտեզները համալրվել են նաև տեխնոլոգիական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս թվային տարբերակով ավելի շատ ինֆորմացիա փոխանցել այցելուներին։ Ցուցադրությանը […]
Անի․ «Բագրատունիների Տիեզերահռչակ Մայրաքաղաք» Եվ «Հայաստանը 10-14-րդ Դարերում» Մշտական Ցուցասրահների Վերաբացում
Մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Անի․«Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Նա կարևորել է ցուցադրության վերաբացումը՝ արժևորելով ներկայացված բացառիկ ցուցանմուշները․ «Շուրջ 4 տարի ընդմիջումից հետո Հայաստանի պատմության թանգարանը կրկին ցուցադրելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հայկական Անի […]
«Քրիստոնյա Հայաստան․ 4-9-ՐԴ դարեր»
Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց մշտական ցուցադրության երրորդ հարկաբաժնի վերջին հատվածը՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ընդգծեց ներկա իրավիճակում հայ մշակույթի պահպանման, համակողմանի ներկայացման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ ցուցադրության բացման օրը խորհրդանշական է թանգարանի համար․ 104 տարի առաջ՝ 1919 թ․ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Առաջին […]
Մշտական ցուցադրության վերաբացում
Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն՝ մշտական ցուցադրության վերաբացումը։ Վերաբացվեցին «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիաինիլի» և «Ուժ և գեղեցկություն․ անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի […]
«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար»
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահի պաշտոնական բացումը, որով ազդարարվեց մշտական ցուցադրության բացման մեկնարկը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏ XIV – XX ԴԴ
Գորգերը հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթի լավագույն դրսևորումներից են…
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ XVIII – XIX ԴԴ.
Հայկական ավանդական տարազը՝ խոր հնությունից եկող իր կայուն հատկանիշներով…