Ժամանակավոր

«Երեկ Եվ այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդես

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երեկ և այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Բացմանը ներկա էին և խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դը Կոտինյին, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրեց, […]

Ժամանակավոր

«Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» միջազգային ցուցահանդես

 Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված էին Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսում։ Մեծածավալ ցուցահանդեսը նվիրված էր հայտնի իտալացի առևտրականի մահվան 700-ամյա տարելիցին, որի շրջանակներում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել ինչպես Իտալիայից ու Հայաստանից, այնպես էլ Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, […]

Միջազգային

«Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից»

Երկարատև նախապատրաստական աշխատանքներից և հետաձգումներից հետո Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում, մայիսի 10-ին բացվեց «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» թանգարանային ցուցադրությունը։

Միջազգային

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը 2018թ սեպտեմբերի 21-ից մինչև հունվարի 13, 2019թ. կհյուրընկալի ՀԱՅԱՍՏԱՆ խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը:

Միջազգային

«Ասիական քաղաքակրթությունների համատեղ ցուցահանդես»

Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է  Չինաստանի ազգային     թանգարանում 2019թ.  մայիսի 13-ից մինչև 2019թ. օգոստոսի 11-ը Պեկինում բացված «Ասիական քաղաքակրթությունների համատեղ ցուցահանդեսին»…

Միջազգային

“Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա”

Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ից մինչև 2019 թ. փետրվարի 24-ը կայանալիք “Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա” միջազգային ցուցահանդեսին:

Միջազգային

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ․ ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

2017 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թ. հունվարի 17–ը Իրանի ազգային թանգարանում կկայանա ցուցահանդես՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ խորագրով: Սա հիրավի պատմական իրադարձություն է մեր երկու հարևան ժողովուրդների բազմադարյան մշակութային կյանքում:

Միջազգային

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՍՏ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՍՏ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ | ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 1880 – 1920 թթ.   Պետական ռուսական թանգարան և «Ռոսֆոտո» ցուցադրության կենտրոն    2016թ. սեպտեմբեր – նոյեմբեր

Միջազգային

ՀԱՅԱՍՏԱՆ․ ԱՐԱՐԱՏԻ ՈԳԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ․ ԱՐԱՐԱՏԻ ՈԳԻՆ   Ց, Բյուզանդական և քրիստոնեական թանգարան    2016թ. մարտ-մայիս

Միջազգային

ՀԱՅԱՍՏԱՆ․ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴԸ

ՀԱՅԱՍՏԱՆ․ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴԸ   Ռուսաստան՝ Մոսկվա, Պատմության պետական թանգարան    2016թ. մարտ-հունիս