«Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ»
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ցուցադրություն՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունն ընդգրկում է պատմական կարևոր հաջորդական շրջափուլեր և ցուցադրության մեջ հատուկ շեշտադրումներ են արված ներկայիս ազգային արժույթի ստեղծման վրա։ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ազգային արժույթի […]
«Լճաշեն. ջրասույզ գանձարան»
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որում ներկայացված են հուշարձանի տարածքից պեղված նմուշներից հարուստ մի ընտրանի։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում կարևորեց ցուցահանդեսի իրականացումը, նշելով, որ այն կարևոր հաղորդագրություն ունի իր մեջ․ շարունակել պահպանել, ցուցադրել և տերը լինել այն ժառանգության, որը հասել է մեզ դարերի խորքից։ ՀՀ ԳԱԱ […]
«Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ»
«Մենք արեցինք այն, ինչ որ կարող էինք։ Տվեցինք հնարավորը հարազատ ժողովրդին․․․»։ Արտաշես Վրույր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Բացման խոսքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց ցուցադրության կազմակերպումը՝ բովանդակային առումով զուգահեռներ տանելով մեր իրականության […]
«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում»
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինչպես նաև ցուցադրության հեղինակ Արմինե Գաբրիելյանը։ Ներկայացված են Հայաստանի […]
«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրվում են Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից 19-րդ դարի հայկական գորգերի տասնյակ հատընտիր նմուշներ, որոնք արտացոլում են հայկական գորգագործական ավանդույթների բազմազանությունը: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք […]
«Քրիստոնյա Հայաստան․ 4-9-ՐԴ դարեր»
Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց մշտական ցուցադրության երրորդ հարկաբաժնի վերջին հատվածը՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ընդգծեց ներկա իրավիճակում հայ մշակույթի պահպանման, համակողմանի ներկայացման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ ցուցադրության բացման օրը խորհրդանշական է թանգարանի համար․ 104 տարի առաջ՝ 1919 թ․ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Առաջին […]
«Դեպի իմ Հայաստան»
Հունիսի 4-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինի «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Հայաստան կատարած այցերի ընթացքում հեղինակի կողմից արված ավելի քան 140 լուսանկար։ Վ․ Մարտինի գործունեությունը առավել հայտնի է հայաստանյան փաստագրությամբ, որոնք ներկայացնում են վերջին 20 տարիների պատմական իրադարձությունները։ Ցուցադրության միջոցով հեղինակն իր սերն ու երախտագիտությունն է […]
«Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով ժամանակավոր ցուցադրություն
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրվում է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի մոր` Հիրիկ Անտոնյանի անձնական հավաքածուն, որն ընդգրկում է մի քանի տասնյակ տիկնիկներ՝ հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ընկած տարբեր երկրներին բնորոշ ազգային հագուստով։ Ցուցադրության բացմանը հաջորդեց կրթական ծրագիր, […]
«Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորեց այն փաստը, որ վերջին տարիներին թանգարանը տարբեր հուշարձաններում կատարված պեղումների արդյունքներին նվիրված ցուցադրությունների շարք է իրականացնում: Հնագետ, արվեստագետ, […]
Մշտական ցուցադրության վերաբացում
Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն՝ մշտական ցուցադրության վերաբացումը։ Վերաբացվեցին «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիաինիլի» և «Ուժ և գեղեցկություն․ անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի […]