HISTORY MUSEUM OF ARMENIA

Արձանիկ

Կանգնած ցուլի մինիատյուր քանդակ է: Քանդակը խոշորագլուխ է` ճակատի վրա կեռված հաստ եղջյուրներով: Աչքերը մեծ են, ուռուցիկ, բերանը կիսաբաց է, լեզուն թեթևակի կախված: Կենդանու իրանը ծածկված է նախշազարդ ծածկոցով: Գավակը փոքր-ինչ իջեցրած է, երկար պոչը կպած է ոտքերին:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 9-8-րդ դդ․

Տարածաշրջան : Այրում

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2225/8