Բազմանիստ հիմքով սյան վերին մասում հակադիր դասավորությամբ քանդակված են չորս մորուքավոր դիմապատկերներ: Դեմքերը օվալաձև են, տափակ, երկարուկ, ուղիղ քթով: Հոնքերի բարձր աղեղների տակ աչքերի խորը փորվածքներն են: Բերանը և ճակատի զարդը նշված են թույլ փորվածքներով: Գլխարկը գագաթամասում կոնաձև է: [...]

Անտրոպոմորֆ կուռք է` հմայական աղերսի կեցվածքով դեպի վեր մեկնած գլխով և թևերով: Քանդակը խիստ ոճավորված է: Իրանի ստորին հատվածը մասսիվ է, եզրերում` կլորացող, գոտկատեղը սեղմված է: Գլուխը ուղղանկյունաձև է` թևերից առանձնացված խորը փորվածքներով: Վիզը նշված չէ: Իրանի վերին կեսը` մինչև գոտկատեղ, [...]

Կանգնած ցուլի մինիատյուր քանդակ է: Քանդակը խոշորագլուխ է` ճակատի վրա կեռված հաստ եղջյուրներով: Աչքերը մեծ են, ուռուցիկ, բերանը կիսաբաց է, լեզուն թեթևակի կախված: Կենդանու իրանը ծածկված է նախշազարդ ծածկոցով: Գավակը փոքր-ինչ իջեցրած է, երկար պոչը կպած է ոտքերին: Հավաքածու : Հնագիտական հավաք [...]

Հեռացող ծայրերով ապարանջան` պատրաստված բրոնզե լայն թիթեղից: Մակերեսը զարդարված է վազող սպիրալի երկու ռելյեֆով, որոնց բաժանում է հասկաձև զարդանախշով զարդագոտին: Ապարանջանի ծայրերը ավարտվում են երեքական օղակներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 14-13-րդ դդ․ Տարածաշրջան : [...]

Եղջերուի քանդակով գավազանի գլխակալ: Կենդանին ունի երկարուկ իրան, փոքր գլուխ, կարճ պոչ, բազմաճյուղ բարձր եղջյուրներ, ոճավորված նշաձև աչքեր: Քանդակի հիմքում սնամեջ խողովակ է՝ ձողի վրա ամրացնելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 9-8-րդ դդ․ Տարածաշրջան : Սիսիան Նյութ  [...]

Տղամարդու դիմաքանդակ, կուռք կարմրավուն տու‎ֆից: Դեմքը տափակ է, թավ հոնքերի տակ աչքերը նշված են կլոր, խորը փոսիկներով: Քիթը ռելյե‎ֆ է, ծայրը կոտրված, բերանը նշված է ակոսով: Գլխին կրում է սրագագաթ վերնամասով սաղավարտ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 10-9-րդ դդ․ Տարածաշրջա [...]

Գլանաձև   պատվանդան, կենտրոնում ոչ խորը շրջանաձև փոսիկով՝ արձանիկ կանգնեցնելու համար: Պատվանդանի վրա երկու տող սեպագիր արձանագրություն է. «Արգիշտին` Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունին»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյ [...]

Գլխին ամրացված է բրոնզե դիադեմա, մեջքին` բրոնզե գոտի, որին ամրացված է կապարճ երեք նետերով և սուր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Փայտ, բրոնզ Ինվենտար # : 2303/1

Կնոջ արձանիկ, հավանաբար պտղաբերության հովանավոր աստվածուհին: Նստած է հայացքը դեպի վեր հառած: Գլուխը փոքր է, դեմքը` օվալաձև, տափակ: Ճակատը նեղ է, քիթը` մեծ, ցցված: Աչքերը նշված են կլոր փոսորակներով, բերանը` փոքր ճեղքով: Կարճ պարանոցի շուրջը ոլորուն մանյակի նմանակած ռելյեֆ գծազարդ է: Կրծքա [...]

Նստած թռչունի սնամեջ ֆիգուրա: Երկարավիզ, վեր պարզած գլխով, ընդգծված աչքերով, հովհարաձև փռված պոչով: Պարանոցի հիմքում ունի օղակաձև ունկ՝ շղթայից կախելու համար: Իրանը սնամեջ է, աժուր` զարդարված եռանկյունի կտրվածքներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 15-14-րդ դդ․ Տարածաշր [...]