HISTORY MUSEUM OF ARMENIA

Դաշույն

Բրոնզե միաձույլ դաշույնն ունի եռանկյունաձև, լայն (հիմնամասում 8.5 սմ) շեղբ, որի միջնամասով, երկու կողմից արված են 4 ակոս, որոնք ծայրամասում միավորվում են։ 2.6 սմ տրամագծով դաստակն ընդելուզված է մանր մեխերի 3-ական ձողիկների մեջ դրված փայտով, իսկ դաստակի գլուխը նույնպես ընդելուզված է շախմատաձև դասավորված, նախշազարդ փայտի կտորներով: Դաստակի գլխին արված են եռանկյունաձև հանվածքներ։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2009/441