Մայիսի 23-ին՝ ժամը 15։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Моя Армения возродившаяся из пепла» («Վերածնված Հայաստան՝ Դեր Զորից Սարդարապատ», հեղինակ՝ Սեդա Գալստյան) ռուսերեն գրքի շնորհանդեսը։

Գրքում արխիվային փաստերի և գիտական ուսումնասիրությունների հենքի վրա  ներկայացվում են 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին բաժին հասած երկու պատմական առանցքային դրվագները․ մի կողմում ողբերգականն է՝ Եղեռնի վերապրածներից մեկի՝ հռչակավոր Պալյանների գերդաստանի ներկայացուցիչ Հռիփսիմեի կյանքի պատմությունը, իսկ մյուս կողմում հերոսականն է՝ Սարդարապատի հերոսամարտի ընթացքի մեջ բեկում մտցրած Տաճատ Հովակիմյանի սխրանքի պատմությունը։ Գիրքն այս երկու կարևորագույն իրադարձությունների փոխկապակցվածությամբ պատգամ է յուրաքանչյուր հայի՝ սերմանելու պետական մտածելակերպ, զարգացնելու պետականության գիտակցում։

Մուտքն ազատ է։