Օգոստոսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում «Աղետների ու ռիսկերի կառավարումը թանգարանների համար» խորագրով բանախոսությամբ հանդես կգա Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։
 Բանախոսության ընթացքում կներկայացվեն թանգարանում մշակութային ժառանգության պահպանման հիմնարար սկզբունքները, կբերվեն թանգարաններում արձանագրված աղետների օրինակներ, կքննարկվեն դրանց կանխարգելման և արագ արձագանքման հիմնական քայլերը՝ շեշտը դնելով ռիսկերի նվազեցման արդյունավետ մեթոդների վրա։
 Բանախոսը կպատմի նաև «Ֆուլբրայթ» հետդոկտորական ծրագրի շրջանակում Քորնելլ համալսարանում (ԱՄՆ) իրականացված հետազոտության և «ICCROM READY 1» ծրագրի շրջանակում Ռիգա այցելության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ու փորձի մասին և կներկայացնի ճգնաժամային իրավիճակներում այդ փորձի կիրառելիության հնարավորությունները Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտում։
Մուտքն ազատ է։