Ամառային դպրոցը սպասում է ձեզ…
Սիրելի՛ հետևորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի պատմության թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ երեխաների համար մեկնարկում է ամառային դպրոց՝ «Թանգարան եմ ես գնում, և՛ խաղում, և՛ սովորում» խորագրով:
7-10 տարեկան երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու մի շարք հետաքրքիր կրթական ծրագրերի, ինչպես օրինակ՝ «Լցնենք արքայական գանձարանը», «Զարդերի մոգական ուժը», «Զորքդ հավաքիր և մարտի նետվիր», «Գորգի կախարդական աշխարհը», «Ստվերների թատրոն թանգարանում», «Ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը» և այլն:
Ամառային դպրոցը տևելու է մեկ ամիս՝ հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 12:00-13:30: Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ https://forms.gle/WDD1yv41pB6FJBbW7. մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 12-ն է:
Ուշադրությո՜ւն !
Նրանք, ովքեր կմասնակցեն կրթական բոլոր ծրագրերին, ամառային դպրոցի վերջում կստանան հավաստագրեր: