«Ինչու՞ Անահիտից Մարիամ»․ այս հարցը և ցուցադրության խորագիրը բազմաթիվ քննարկումներ առաջ բերեցին։
Ցուցադրության շրջանակում տարվա վերջին բանախոսությունը հնարավորություն կտա գտնել այս և թեմային առնչվող բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ։
Բանախոսությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում։
▪️ Թեմա` «Անահիտից Մարիամ․ փոխակերպումներ, աղերսներ, խորհրդաբանություն»
▪️ Բանախոս` ՀՊԹ Ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյան
Ինչպիսի՞ դրսևորումներ և փոխակերպումներ է ունեցել Անահիտ դիցուհու պաշտամունքը, որո՞նք էին հեթանոսության շրջանում Անահիտին նվիրված տոներն ու ծիսակատարությունները, ի՞նչ աղերսներ ունեն հայկական կանացիակերպ կավե աղամաններն Անահիտ դիցուհու պաշտամունքի հետ, Մայր աստվածուհու ինչպիսի՞ խորհրդանշական պատկերներ են հանդիպում հայկական գորգերում․ այս ամենի, ինչպես նաև Աստվածածնի Վերափոխման տոնի մասին կխոսվի շաբաթ օրը, իսկ ավարտին կարող եք դիտել «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրությունը՝ արդեն նոր հայացքով։
Մասնակցությունը` ցուցադրության տոմսով։