Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակում տեղի կունենա հերթական հետաքրքիր բանախոսությունը։ «Անահիտ աստվածուհու ոսկե և բրոնզե արձանները. կերպար և պատկերագրություն» խորագրով բանախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ․գ․թ․ Հասմիկ Մարգարյանը։
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ին։ Միացեք՝ բացահայտելու անտիկ Հայաստանի առեղծվածային մշակութային ժառանգությունը։
Բանախոսը կներկայացնի անտիկ Հայաստանի գլխավոր Անահիտ աստվածուհու կրոնական բովանդակության և պատկերագրության հիմնական գծերն ու առանձնահատկությունները:
Անահիտի հնագույն ոսկե արձանի մասին, որը դրված էր Եկեղյաց գավառի Երեզ ավանի հանրահայտ տաճարում, վկայում են հռոմեացի հեղինակ Պլինիոս Ավագի և վաղ միջնադարյան պատմիչները: Ստացված տվյալների հիման վրա բանախոսը կներկայացվի արձանի պատկերագարական վերակազմությունը: Երկրորդ փորձը հիմնված է Սատաղի Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանի գեղարվեստական-ոճաբանական վերլուծության վրա:
Կներկայացվեն երկու մոնումենտալ արձանների ոճաբանական և պատմամշակութային համեմատական վերլուծության արդյունքները:
Բանախոսությունից հետո մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը:
Մասնակցությունը` ցուցադրության տոմսով։