ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Առցանց ցուցահանդես․ Հավերժի ճամփորդները

Առցանց ցուցահանդես․ Հավերժի ճամփորդները

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ. Անուններ, պատմություններ և  երազանքներ, որոնք մեզ հետ են

«Հավերժի ճամփորդները. Անուններ, պատմություններ եւ երազանքներ, որոնք մեզ հետ են» ծրագրի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանն իրականացրել է առցանց ցուցադրություն նվիրված մեր հերոս, քաջ տղաներին՝ հավերժի ճամփորդներին, ովքեր կիսատ թողեցին բազում երազանքներ՝ չխնայելով ամենաթանկը՝ կյանքը։ Նրանք իրենց սխրանքներով դարձան հայոց պատմության մի մասնիկը՝ գրելով իրենց անունները «Հավերժի գրքում»։

Ցուցադրությունը բաղկացած է 3 բաժիններից՝

    • Արցախի հիմնահարցի համառոտ պատմություն
    • Հավերժի ճամփորդներ ․․․ անկատար երազանքներ
    • Հիշողություն և կյանքի շարունակականություն։

Ներկայացված են  ՀՊԹ-ում  առկա զոհված քաջորդիների գործերը։ Դեռևս 2020 թ. նոյեմբերի կեսերից թանգարանը նախաձեռնեց առաջին փուլի համար հավաքել Արցախյան 2-րդ պատերազմում զոհված հայորդիների մասին տեղեկություններ, նյութեր։ Այդ մասին հայտարարվեց հեռուստատեսությամբ, ռադիոյով, գրվեցին կայքէջերում։ Ստացանք բազում արձագանքներ Հայաստանի տարբեր շրջաններից, նաև Արցախից։ Այսօր հանրագումարի բերելով մեր ունեցածը՝ ձեզ ենք ներկայացնում առցանց ցուցադրությունը, որտեղ հանուն հայրենիքի ընկած մեր անմահ քաջերն են, ովքեր կամովին գնացին մահվանն ընդառաջ, անձնական օրինակով հայրենասիրության  անմոռանալի դաս պատգամեցին ապագա սերնդին։

ԱՐՑԱԽԻ  ՀԻՄՆԱՀԱՐՑԻ  ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ ․․․ ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

Կյանքի շարունակականություն

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հավերժի ճամփորդները. Անուններ, պատմություններ եւ երազանքներ, որոնք մեզ հետ են» ծրագիրը ֆինանսավորվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից։

AGBU