Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակում հաջորդ բանախոսությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ին։


Բանախոսը կներկայացնի Հայաստանում քրիստոնեության հաստատումից հետո քանդակային արվեստում Աստվածամոր պատկերագրական հորինվածքների ձևավորման ճանապարհը, և թե ինչպես են դրանցում դրսևորվել մայրության («Աստվածամայրը մանուկ Քրիստոսի հետ»), միջնորդի և բարեխոսի («Բարեխոսություն») գաղափարները:
Անդրադարձ կկատարվի նաև Աստվածամոր պատկերով ծիսական անոթներին, մասնավորապես` բուրվառն
Անդրադարձ կկատարվի նաև Աստվածամոր պատկերով ծիսական անոթներին, մասնավորապես` բուրվառն
երին:
Բանախոսության ավարտից հետո կարող եք դիտել «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը։
Մասնակցությունը` ցուցադրության տոմսով։