Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Արտաշատը անտիկ Հայաստանի մշակութային, քաղաքական, տնտեսական համակարգում» թեմայով։
Բանախոսությամբ հանդես կգա պ․ գ․ թ․, հնագետ, Արտաշատի հայ-գերմանական միջազգային արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։
Նույն օրը «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշով։