Հունիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ՀՊԹ գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ․ Նժդեհ Երանյանի բանախոսությունը՝ «Արցախի բրոնզ-երկաթեդարյան մշակույթն ըստ թանգարանային նյութերի» վերնագրով։

Բանախոսը կներկայացնի Արցախի տարածքում տարբեր տարիներին իրականացված պեղումների արդյունքները, որոնք պահվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր թանգարաններում ու հավաքածուներում և հնարավորություն են տալիս ուսումնասիրելու Արցախի մ․թ․ա․ II-I հազարամյակների մշակույթը, որը տարածաշրջանի համաժամանակյա մշակույթի բաղկացուցիչ մասն է կազմում։
Մուտքն ազատ է։