ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արցախի գանձերը՝ ՄԱՍ I

Արցախի գանձերը՝ ՄԱՍ I

Արցախի գանձերը՝ ՄԱՍ I

Արցախ՝ հնագույն բնակեցված տարածաշրջան. պալեոլիթից – երկաթի դար

Ազոխի քարանձավը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան մասում՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղում: Այն տարածաշրջանի կարևորագույն քարանձավային համալիրներից մեկն է, որը հնագույն մարդկանց համար կարևոր բնակավայր է եղել պլեյստոցենից մինչև հոլոցենի ժամանակաշրջանը՝ նախամարդու տարբեր տեսակների մնացորդներով (հայդելբերգյան մարդ, նեանդերթալյան մարդ, բանական մարդ): Նստվածքաշերտերի հաջորդականությունը տատանվում է մի քանի միլիոն տարուց մինչև պատմական ժամանակաշրջաններ:

Քարանձավը բաղկացած է մի քանի սրահից և տարբեր բարձրությունների հարթակներից, որոնք կապված են միմյանց տարբեր անցումներով, ունի մի քանի մուտք։ Ազոխի քարանձավում, մարդաբանական նյութից բացի, հայտնաբերվել են օբսիդիանե և կայծքարե գործիքներ ու տարբեր կենդանիների` հիմնականում քարանձավային արջի բրածոներ:

Համալիրը գտնվում է Աֆրիկան և Եվրասիան միակցող աշխարհագրական միջանցքում: Արցախյան բնակավայրերն ավելացել են Ք.ա 3-2-րդ հազարամյակներում։ Լեռնաշղթաներն ու գետահովիտները այս տարածքներն ավելի գրավիչ դարձրեցին մարդկանց համար և նպաստեցին հնագույն մշակույթի տարածմանը:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ