ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արցախի գանձերը՝ ՄԱՍ III

Արցախի գանձերը՝ ՄԱՍ III

Արցախի գանձերը՝ ՄԱՍ III

Արցախի մասունքները ( Արցախը միջնադարում )

Երկու կենտրոնական խաչերով խաչքար է։ Դեպի հիմնամաս սալաքարը ավելի նեղանում է, հիմքի նեղ հատվածով տեղադրվել է հողի մեջ (կամ պատվանդանին)։ Խաչքարի կողային  հատվածները եզերված են հյուսազարդով, իսկ վերին հատվածը զարդարված է ծաղկաձև վարդյակների շղթայով։ Կենտրոնական երկու խաչերը իրարից առանձնացած են ուղղահայաց ծաղկաշղթայով։ Խաչերի վերին հատվածներից դեպի խաչակենտրոն են ձգվում խաղողի ողկույզներ, իսկ խաչահիմքերից վեր են բարձրանում ծաղկազարդեր։ Խաչքարի հիմնական յուրահատկությունը ստորին հատվածի պատկերաքանդակն է․ երկու կերպարներ (կին և տղամարդ) իրենց ձեռքերում են պահում մեկական ծաղկանման զարդ, որոնք կենտրոնական խաչերի համար բռնակի դեր են կատարում։ Պատկերաքանդակների միջև առկա են երկու թռչնաքանդակներ։

Խաչքարը հայ մշակույթի ամենաբնութագրական խորհրդանիշներից մեկն է։ Խաչի պատկերագրությունը հայկական մշակույթում ունի վաղ ավանդույթներ։ Միջնադարում այն ձեռք է բերել նոր՝  փրկագործության գաղափար։  Դարերի ընթացքում խաչքար կանգնեցվել  է տարբեր աշխարհիկ և հոգևոր առիթներով, Քրիստոնեության «հաղթանակի», հոգու փրկության, ռազմական հաղթանակների ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու, եկեղեցիների կառուցման, բնության տարերքը սանձելու և այլ առիթներով։

Խաչքար, 13-րդ դար, Շուշիի շրջակայք, նյութը՝ սալաքար:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ