ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արցախի գանձերը՝ ՄԱՍ IV

Արցախի գանձերը՝ ՄԱՍ IV

Արցախի գանձերը՝ ՄԱՍ IV

Արցախը 19-ից 21-րդ դարերում

Հայկական ազգային տարազը հայկական մշակույթի անբաժանելի բաղադրիչն է, որն անցել է պատմական զարգացման երկար ուղի։ Պատմական Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով՝  միաժամանակ ունենալով  տարազի բաղկացուցիչ մասերի, նախշերի տարբեր տարրերի, դրանց պատրաստման ու հագնելու եղանակի որոշ համընդհանուր գծեր։

Սյունիք-Արցախ տարազախումբը առանձնանում էր իր համեստ զգեստներով, շքեղ զարդերով և գլխի բարդ հարդարանքով։ Ավանդական կանացի տարազը բաղկացած էր վրայի շապիկից (վիրվի հալավ) և «իրեքփշկանի» կոչվող պարեգոտից, որը կրում էին շապիկի վրա: Վերնաշապիկը կարվում էր կարմիր գույնի մետաքսյա կամ չթե կտորից,  պարանոցից երկարավուն բացվածքով, որը զարդարում էին սև թավշյա կամ կերպասե կտորի ժապավենով, ինչպես նաև արծաթյա մանր զարդերով։ «Իրեքփշկանու» փեշը բաղկացած էր երեք մասից, և կարում էին մուգ կանաչ մետաքսից և  կապույտ կամ մանուշակագույն կտորից։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ