Մեծ հետաքրքրություն առաջ բերած «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրությունը մի շարք քննարկումների առիթ հանդիսացավ, որոնք վերաբերում են Անահիտի բրոնզաձույլ արձանին` հայտնաբերումից սկսած մինչ մեր օրեր։ Ինչպե՞ս է այն ցուցադրվել Բրիտանական թանգարանում, ինչպե՞ս է ընկալվել դասական արվեստի համատեքստում, ինչպիսի՞ն էր «բրոնզե դիմակի» նույնականացումը որպես Անահիտ, Աֆրոդիտե, Արտեմիս. այս բոլոր հարցերի պատասխանները կհնչեն փետրվարի 25-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում։
▪️ Բանախոսության թեման` «Բազմադեմ Սատաղյան Անահիտը»
▪️ Բանախոս` Բրիտանական թանգարանի Հունաստանի և Հռոմի բաժնի ղեկավար Թոմաս Հարիսոն
▫️ Լեզուն` անգլերեն (հայերեն համաժամանակյա թարգմանությամբ)
▫️ Մասնակցությունը` «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության տոմսով (թանգարանի մշտական ցուցադրությունը դիտելու հնարավորությամբ)