Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) բանախոսությամբ հանդես կգա «Մարաշլյան ֆոտոատելիե»-ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը՝ «Ինքնություն: Լուսանկար մեկ ազգի մասին» թեմայով:
Բանախոսության վերջում այցելուները հնարավորություն կունենան անվճար լուսանկարվելու «Մարաշլյան ֆոտոատելիե»-ի կողմից տրամադրվող մի շարք տարազային դետալներով(գլխազարդ, գոտի և այլն):
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: