Ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա բանախոսություն՝ «Հայաստանի պատմության թանգարանի Հայաստանի անտիկ քանդակագործության նմուշները» թեմայով։
Բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Մարգարյանը։
Նույն օրը «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշով։
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: