Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «ՀՀ Անկախության գործընթացը» թեմայով:
Բանախոսությամբ հանդես կգա թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը:
Կցուցադրվի Անկախության հռչակագիրը և շեփորը, որը 1988թ. հնչել է Թատերական հրապարակում Արցախյան շարժման հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև ազդարարել է հանրածանոթ մեղեդին: