Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) բանախոսությամբ հանդես կգա դիզայներ-մոդելավորող, ‹‹Նիկոլյան›› նորաձևության տան հիմնադիր տնօրեն Արամ Նիկոլյանը՝ «Տարազ և նորաձևություն» թեմայով:
Բանախոսության շրջանակում նաև կներկայացվի «Նիկոլյան» նորաձևության տան «Ուրֆա» հավաքածուից նմուշներ:
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: