Գրքի տոնին ընդառաջ՝ փետրվարի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա 2023թ․ թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառք։

Շնորհանդեսին ներկայացվելու են`

  • Ա․ Իսրայելյան «Աղ ու հաց»
  • «Լճաշենի ամրոցն ու դամբանադաշտը» (կազմող՝ Բեն Վարդանյան)
  • «Հայաստանի քարի դարը։ Կատալոգ-պատկերագիրք։ Հատոր I։ Ստորին պալեոլիթ»
  • Հ․ Հովհաննիսյան «Sylloge Nummorum Byzantinorum Armenia IV․ Բյուզանդական դրամներ․ Byzantine Coins (1028-1059)»
  • «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 11-րդ և 12-րդ համարներ
  • Լիլիա Ավանեսյան “The Etymology and Semantics of Ornaments in Armenian Carpets”

Թվարկված հրատարակությունները՝ բացառությամբ «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականների և “The Etymology and Semantics of Ornaments in Armenian Carpets” կատալոգի, ենթակա են վաճառքի։

Մուտքն ազատ է։