Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 17-ին, ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա 2025 թվականի ընթացքում թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառք։ Շնորհանդեսին կներկայացվեն հետևյալ գրքերը․
«Զորավար Անդրանիկ – 160» (կազմող՝ Ս․ Գալստյան)
«Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ալբոմ-պատկերագրքի հայերեն տարբերակը
«20 գլուխգործոց քարեդարյան Հայաստանից» գրքույկը
«Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի (1)15 և (2)16 համարները
«Ուժ և գեղեցկություն․ ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի Ք․ ա․ IV – Ք․ հ․ IV դարերի հավաքածուից»
Նշված հրատարակությունները՝ բացառությամբ «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականների, ենթակա են վաճառքի։
Շնորհանդեսի մուտքն ազատ է։