Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Ազգային արվեստը՝ նորաձևության ոգեշնչման աղբյուր» թեմայով:
Բանախոսությամբ հանդես կգա դիզայներ-մոդելավորող, ‹‹Նիկոլյան›› նորաձևության տան հիմնադիր տնօրեն Արամ Նիկոլյանը: Նա կբացահայտի, թե ինչպես կարելի է ոգեշնչվել և ստեղծել բացառիկ ու յուրօրինակ հայկական հավաքածու, որն իր ուրույն տեղը կունենա նաև համաշխարհային նորաձևության մեջ:
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: